Եվրամիությունը պատրաստ է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համագործակցելով՝ տնտեսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին:
«Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք լիիրավ համաձայնություն կնքենք ԱՄՀ-ի հետ, բայց ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել նաև ընդհանուր փաթեթի շրջանակներում: Այսպիսով, մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային»,- Պրահայում Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումից հետո ասել է Հերման վան Ռոմպեյը:
Ապրիլի 14-ին ԵՄ-ն պաշտոնապես հաստատեց Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնության փաթեթը: Միջոցները հատկացվում են՝ Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանն օգնելու լուծել երկրում խոր ֆինանսական խնդիրները:









































