Ազգային ժողովի այսօրվա հարցուպատասխանին ներկայացել էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցուպատասխանից առաջ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների՝ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցերին․ «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասով կառավարությունն աշխատում է: Մենք հիմնավոր պետք է պատասխանենք մեր քաղաքացիներին, դրա համար մենք ժամանակ ենք խնդրել և փորձում ենք հստակ պատասխան տալ մեր քաղաքացիներին»,- ընդգծեց նա:
Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք առաջին քայլն արել են՝ տույժերից մարդիկ ազատվում են:
Այլ հարցերի Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել, ապա դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց․ «Գալուստ Գրիգորիչ, ապահովենք, որ հասնենք նիստերի դահլիճ»:
Մանրամասները՝ տեսանյութում









































