Ըստ սոցհարցումների տվյալների՝ Միշել Օբաման առաջատար է Ամերիկայի «ամենա-ամենա» կանանց ցուցակում: Քվեարկող կանայք մեծ հաճույքով իրենց ձայնը նրան կտային:
ԱՄՆ-ի առաջին տիկինը հարցման արդյունքում անցել է նույնիսկ Հիլարի Քլինթոնին, սակայն վերջինս, թեև արդեն 65 տարեկան է, նախկինի պես շարունակում է բարձունքում մնալ: Իսկ նրա կոշտ ելույթները դուր են գալիս հարցված կանանց մեծ մասին:
Հարցումները ցույց են տվել, որ Հիլարին ԱՄՆ-ում ամենահայտնի քաղաքական գործիչն է: Տարբեր ժամանակաշրջանում նա տարբեր կերպարներով է հանդես եկել: Այժմ նա կոշտ քաղաքական գործիչ է՝ գլամուրային տարրերով։
Միշել Օբաման մրցակցից հետ չի մնում: Նա զբաղված է ամուսնու ընտրական քարոզարշավով:
«Նա Վաշինգտոնի թագուհին է: Բոլորին կարծես նա է կերակրում: Երբ նա մուտք գործեց Սպիտակ տուն, ոչ ոք չէր կարծում, որ այդպես կլինի: Ամերիկան պաշտում է նրան»,- քաղաքական գործիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:






































