Ինչպես գիտեք, Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում այսօր ուժերն են չափելու «Չելսի»-ն ու Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Առաջին մրցավեճն ավարտվել է 0:0 հաշվով, և այս խաղում թիմերն 90 րոպեների ընթացքում պարզելու են եզրափակչի երկրորդ մասնակցին:
Հանդիպումը սպասարկելու է իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ:
Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:








































