Փենսիլվանիա նահանգի Հանթինգդոն քաղաքի բնակիչները ամուսնացել են հիվանդանոցում, որտեղ ստիպված էին գնալ փեսացուի վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է CNN-ը:
Ռոբերտ Ադամսը իրեն վատ է զգացել հանդիսավոր արարողության ճանապարհին:
Տղամարդու խոսքով՝ սկզբում ինքը մեծ նշանակություն չի տվել դրան, սակայն հարսանիքի անցկացման վայր հասնելով՝ ավելի է վատացել ու ստիպված բժիշկ են կանչել:
Ադամսին տվել են դեղամիջոց , նա իրեն լավ է զգացել, սակայն հայտարարել է, որ ցանկանում է այնուամենայնիվ ամուսնանալ իր սիրեցյալի՝ Մերիի հետ:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հիվանդասենյակում տեղի է ունեցել ամուսնական արարողությունը:










































