Երկակի Օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևան մեկնաբանել է հեծանվավազքի միջազգային ֆեդերացիայի որոշումն այն մասին, որ նախկին հեծանվորդ Լենս Արմսթրոնգը արգելված խթանիչներ է օգտագործել:
«Երբ մարզիկն օգտագործում է արգելված խթանիչներ, ապա նա պետք է պատրաստ լինի բացահայտվել: Նա անձեռնմխելի չէ և կարող է զրկվել նվաճած տիտղոսներից:
Ես արդար սպորտի կողմնակից եմ: Պետք է ամեն ինչին հասնել արդար եղանակով: Կապ չունի՝ 20 տարի առաջ ես օգտագործել արգելված խթանիչ, թե հիմա: Նա խաբել է և պետք է պատժվի»,- «БалтИнфо»-ն փոխանցում է Իսինբաևայի խոսքերը: