Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հովիկ Աբրահամյանը կատարել է Սերժ Սարգսյանին տված խոստումը

Չգիտես ինչու, հասարակության մի զգալի մասը անակնկալի է եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի նշանակման կապակցությամբ կազմակերպված ընտրություններում ԲՀԿ-ի պահվածքից, որը, ըստ էության, սատարեց ՀՀԿ-ի թեկնածու Սահակյանին: Մինչդեռ անակնկալ չէր կարող լինել ոչ միայն ԲՀԿ-ի պահվածքում, որը նույնիսկ ընդդիմություն համարվելուց համառորեն հրաժարվում էր այնպես, ինչպես քրեորեն հետապնդելի արարքից, այլև ընդհանրապես:

Բավական է ընդամենը հիշել, թե ինչ էր հայտարարում Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀՀԿ-ի գործկոմին ներկայացնելիս: «Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին:

«Հովիկ Աբրահամյանը մի կողմից՝ հաջողություններ է արձանագրում այն իմաստով, որ կարողացել է սանձել ԲՀԿ-ին և փարատել ՀՀԿ-ի վախերը, սակայն մյուս կողմից՝ նա ըստ էության հայտնվել է իր իսկ հավաստիացումների և խոստումների պատանդի կարգավիճակում ու ստիպված է հավատարմությունը ՀՀԿ-ին ապացուցել անընդհատ»:

Սրանով, ըստ էության, Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է արագորեն փարատել ՀՀԿ-ականների այն մտահոգությունները, որ կարող էին կապված լինել ներիշխանական ճաքերի, հակադիր ճամբարների և այլնի հետ, այն մտահոգությունները, որ իշխանական համակարգը բաժանվել է երկու մասի, և մի մասը կարող է խժռել մյուսին, կամ, այլ կերպ ասած, ԲՀԿ-ն խժռել ՀՀԿ-ին:

Եվ ահա այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահի ընտրություններում, ըստ էության Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ի մեծամասնությանը Հովիկ Աբրահամյանի տված խոստումների և հավաստիացումների կատարումն էր, թե՝ մտահոգվելու ոչ մի խնդիր չկա, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ է, և եղած բոլոր խնդիրները կապված էին բացառապես Տիգրան Սարգսյանի և նրա թիմի հետ ու ոչ թե ՀՀԿ-ի:

Ապրիլի 29-ին հայաստանյան խորհրդարանում ականատես ենք եղել Հովիկ Աբրահամյանի խոստումների կատարմանը՝ որևէ այլ բան տեղի չի ունեցել, որևէ զարմանալի բան տեղի չի ունեցել:

«Հովիկ Աբրահամյանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է լինելու ամեն օր ապացուցել, որ հավատարիմ է խոստմանն ու հավաստիացումներին, որ չի գնալու դավաճանության կամ դավադրության ճանապարհով»։

Որքանո՞վ սա կբերի Հովիկ Աբրահամյանի դերի բարձրացման՝ դեռ վաղ է խոսել, որովհետև Հովիկ Աբրահամյանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է լինելու ամեն օր ապացուցել, որ հավատարիմ է խոստմանն ու հավաստիացումներին, որ չի գնալու դավաճանության կամ դավադրության ճանապարհով:

Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը մի կողմից՝ հաջողություններ է արձանագրում այն իմաստով, որ կարողացել է սանձել ոչ իշխանականների դրոշակակիր ԲՀԿ-ին և փարատել ՀՀԿ-ի վախերը, սակայն մյուս կողմից՝ նա ըստ էության հայտնվել է իր իսկ հավաստիացումների և խոստումների պատանդի կարգավիճակում ու ստիպված է հավատարմությունը ՀՀԿ-ին ապացուցել անընդհատ: Այլ կերպ ասած՝ Աբրահամյանը ըստ էության հայտնվել է մի դերակատարման մեջ, որի ֆունկցիան իշխանական համակարգում տարաձայնությունները, այսպես ասած, «ներս գցելն» է: Ողջ հարցն այն է, թե ինչքան տարաձայնություն իր մեջ կարող է տեղավորել Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում