Վիետնամի հյուսիսային ու կենտրոնական շրջաններում «Շոնտին» թայֆունի հետևանքով 7 մարդ զոհվել է, 5-ը համարվում են անհայտ կորած, ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ։ Այսպիսի տվյալներ է այսօր ներկայացրել Աղետի հետևանքների վերացումը համակարգող ազգային կոմիտեն:
Թայֆունից ամենաշատը տուժել է երկրի խոշորագույն նավահանգստային քաղաքը՝ Հայֆոնը։
Ուժեղ քամու և հեղեղների հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ տուժել են 13 հազարից ավելի տներ, շարքից դուրս են եկել էլեկտրալարերը:
Մի քանի շրջաններում ուժեղ քամին ու հորդառատ անձրևները քանդել են ավտոճանապարհները, որոնց մեծ մասը ծածկված է ջրով: Ավերվել են շուրջ 20 հազար հա ցանքատարածություններ:










































