Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը այսօր «Ժառանգություն» խմբակցության սենյակում կազմակերպել են հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը:
Հանդիպումից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը օրակարգից մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ օրակարգը հստակեցվում է ներսում:
Լուսանկարը՝ Aravot.am-ի











































