«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ աչքի ընկավ իր պահվածքով. չնայած ԱԺ նախագահի ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի, սակայն նա որոշել էր բաց քվեարկել: Սեդրակյանը քվեախուց մտավ ՀՀԿ-ական Հովհաննես Սոֆոյանի հետ, այնուհետև դուրս եկավ առանց քվեաթերթիկը ծալելու:
«Նայի տես ճիշտ ե՞մ քվեարկել»,-քվեաթերթիկը ցույց տվեց ՀՀԿ-ական Արայիկ Հովհանիսյանին, ում դրական պատասխանը ստանալուց հետո այն գցեց արկղի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Panorama.am-ի











































