Եվրոպացի աստղագետները LOFAR ռադիոհեռադիտակի օգնությամբ լուսանկարել են М87 գալակտիկայի կենտրոնում Կույսի համաստեղությունում ահռելի չափերի հասնող սև խոռոչի «ականջներից» դուրս հորդող գազի պղպջակներ:
Ինչպես նկատում են գիտնականները, այդ լուսանկարները կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպես է «գործում» սև խոռոչը: Հետազոտողների խոսքերով՝ գալակտիկան սև անցքը «սնում է» նյութով, իսկ սև խոռոչը, իր հերթին, կլանված էներգիան հետ է տալիս գալակտիկային: Կույսի համաստեղությունում գտնվող սև անցքի զանգվածը արևայինին գերազանցում է 6 միլիոն անգամ:
Գիտնականները փորձել են լուսանկարներ ստանալ գալակտիկայի դիսկի տակ հատուկ գոտիների ներքևի հատվածից՝ այսպես կոչված «ականջներից», որտեղ հավաքվում են նյութեր՝ արտազատված սև խոռոչից: Աստղագետները ստացված լուսանկարները օգտագործելու են «ականջների» տարիքը պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին գիտնականները հայտնաբերել էին աստղ, որը գտնվում է սև խոռոչին ռեկորդային մոտ տարածության վրա:








































