ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հաջորդ շաբաթ կմեկնի Ուկրաինա՝ փորձելու կարգավորել ճգնաժամը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ Անվտանգության խորհրդում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ֆելթմանի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ջանում է իրավիճակը վերադարձնել դիվանագիտության ու խաղաղ կարգավորման ուղի:
Ֆելթմանի խոսքով՝ դա է պատճառը, որ նա խնդրել է իրեն հաջորդ շաբաթ Ուկրաինա վերադառնալ:









































