ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել մեծացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է Defense One-ը:
Նկարագրելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որպես «ահազանգ»՝ Քերին հայտարարել է, որ իրենք չեն կարող շարունակել թույլ տալ, որ դաշնակիցների պաշտպանական բյուջեները կրճատվեն:
«Բոլորս միասին պետք է միանգամայն հստակ հասկացնել տանք Կրեմլին, որ ՆԱՏՕ-ի տարածքն անձեռնմխելի է»,- հայտարարել է պետքարտուղարը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աննախադեպ էր համարել ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինված ուժերի ակտիվության աճը:









































