«Ժողովուրդ»-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի,
միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի: 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ է, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը 16 հազար 550 է:
Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176: Վիճակագրական այս տվյալները, հուսով ենք, կարժանանան ՀՀ իշխանությունների ուշադրությանը, հանձինս ՀՀ միգրացիոն ծառայության, որ արտագաղթի նվազման վերաμերյալ հայտարարություններ անելիս, չհայտնվեն անհարմար վիճակի մեջ: Ի վերջո՝ մախաթը պարկում չես պահի:








































