Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրաքը չպետք է տուրք տա հակաիրանական տրամադրվածությամբ արևմտյան երկրներին:
Մեկնաբանելով արևմտյան հետախուզության այն պնդումը, թե Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին սպառազինություն հասցնելու համար օգտագործում է Իրաքի օդային տարածքը՝ Մեհմանպարաստը հայտարարել է, որ դա անհիմն է.
«Վերջին երկու ամսում Իրաքում զննման է ենթարկվել Սիրիա մեկնող իրանական երկու ինքնաթիռ, որոնցում, սակայն, որևէ զենք չի հայտնաբերվել: Իրաքը պետք է ավելի զգոն լինի և չփոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հօգուտ Արևմուտքի պլանների»:









































