Հունաստանն ավարտել է մոտ 4 ամիս տևած բանակցությունները ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի վարկատուների հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին:
«Մենք այսօր ավարտել ենք բանակցությունները (տնտեսման-1in.am) միջոցառումների և բյուջեի շուրջ: Մենք արել ենք այն ամենը, ինչ հնարավոր էր»,- ասել է Սամարասը:
Նրա խոսքերով՝ «եթե այդ համաձայնագիրը հավանություն ստանա, և բյուջեն ընդունվի, Հունաստանը կմնա եվրոգոտում և դուրս կգա ճգնաժամից»:










































