ԱՄՆ-ում վարորդները ճապոնական ապրանքանիշներով ավտոմեքենաները համարում են 2012թ. ամենահուսալիները: Թոփ-տասնյակում ճապոնացիներին բաժին է ընկել միանգամից 7 հորիզոնական:
Վարկանիշային աղյուսակը կազմել է Consumer Reports-ը՝ 1,2 մլն բաժանորդների հարցումների հիման վրա, որոնք գնահատական են տվել իրենց սեփական ավտոմեքենաներին:
Վարկանիշում ներկայացված 90 ճապոնական մոդելներից լավ գնահատականի է արժանացել 86-ը: Նրանցից 35-ը ստացել են բարձր միավոր, իսկ առավել հուսալիությամբ աչքի է ընկել Toyota Prius C հիբրիդը:
Ամերիկյան ավտոմեքենաների թվում առավել քիչ դժգոհության է արժանացել Cadillac CTS-ը:
28 բրենդից բաղկացած ցուցակում վերջին տեղը բաժին է ընկել Ford-ին և Lincoln-ին:
Մասնագետները նկատել են, որ ավելի գոհ են եղել
Explorer, Fiesta և Focus մոդելներից:
Ներկայացնենք ամենահուսալի ավտոմեքենաների թոփ-տասնյակը՝ ըստ ամերիկացիների.
1. Scion
2. Toyota
3. Lexus
4. Mazda
5. Subaru
6. Honda
7 Asura
8. Audi
9. Infiniti
10 . Kia










































