Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է մեկնաբանել ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին լուրերը:
«Ես չեմ ցանակնում քննարկել պայմանագրիս հետ կապված հարցերը: Բայց պետք է նշեմ, որ բառերը չեն բավարարում, որպեսզի արտահայտեմ, թե ինչքան եմ ինձ լավ զգում «Բորուսիա»-ում»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում Soccernews-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոյսը նոր պայմագիր կկնքի ակումբի հետ, որի համաձայն՝ տարեկան կվաստակի 7 միլիոն եվրո:
Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանի ծառյութուններով հետաքրքված են «Մանչեսթեր Յունաթեդ»-ը, «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն:









































