Եվրահանձնաժողովը առաջիկա օրերին Վրաստանին և Մոլդովային 30-ական մլն եվրո կհատկացնի` որպես օգնություն Եվրամիության հետ ասոցացման ապագա համաձայնագրերն իրականացնելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
«Առաջիկա օրերին կհայտարարվի Վրաստանին և Մոլդովային 30-ական մլն եվրո հատկացնելու մասին`որպես օգնություն ասոցացման համաձայնագրերն իրականացնելու համար»,- ասել է նա:
Ծրագրվում է, որ այս պետությունների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն ընթացիկ տարվա հունիսից ոչ ուշ:











































