Նյու Ջերսի նահանգի իշխանությունները ամբարտակի փլուզման հետևանքով արտակարգ ռեժիմով տարհանում են հյուսիսի երեք ոչ մեծ քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Մունաչի, Լիթլ Ֆերի և Կառլստադ քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում է 1,5 մետրի: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:








































