Կասպից ծովում Իրանի մասնաբաժինը կկազմի 20%, երկիրը մտադիր է մոբիլիզացնել իր ուժերը, որպեսզի պաշտպանի իր իրավունքները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: «Քննարկումներն այս հարցով կշարունակվեն, եւ մենք հետ չենք կանգնելու մեր սկզբունքներից»,- ասել է Քաշքավին: Կասպից ծովի խնդիրները քննարկվելու են մերձկասպյան երկրների հերթական գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա նոյեմբերի 18-ին:








































