Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Օբամայի նախընտրական շտաբը նվիրատվություն է ընդունել «բեն Լադենից»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ընդունել է սպանված ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի անունից կատարված նվիրատվությունը՝ գրում է WorldNetDaily (WND) ամերիկյան պահպանողական հրատարակությունը:

Իրականում գումարը պակիստանյան սերվերից ուղարկել են WND կայքի լրագրողները՝ ապացուցելու, որ Օբաման նվիրատվություն է ստանում արտասահմանից, թեև դա օրենքով արգելված է:

WND-ի աշխատակիցներին հաջողվել է երկու անգամ փոքր գումար փոխանցել Օբամայի շտաբ: Առաջին անգամ նրանք հոկտեմբերի 26-ին 15 դոլար են ուղարկել ՝ օգտագործելով պակիստանյան IP-հասցեն և պրոքսի-սերվերը: Անկետան նրանք լրացրել են ահաբեկչի անունից, որին ամերիկյան հատուկ ծառայությունները սպանել էին 2011-ի մայիսին: Որպես հասցե նրանք նշել էին. նահանգ՝ Կալիֆոռնիա, քաղաք՝ Աբոտաբատ (Պակիստանի այդ քաղաքում է սպանվել բեն Լադենը), փոստային ինդեքսը՝ 91101 (լրագրողները օգտագործել են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ամսաթիվը): Նման ինդեքս իսկապես գոյություն ունի, սակայն Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքինն է:

Որպես աշխատավայր լրագրողները նշել են «Ալ-Քաիդա»-ն, էլփոստի վանդակում նշել են իրենց բացած [email protected] հասցեն:

Հաջորդ օրը լրագրողները կրկնել են փորձը՝ համոզվելու համար, որ սխալմունք չի եղել: Նրանք ևս 5 դոլար են ուղարկել: Բանկում հաստատել են, որ երկու դեպքում էլ գումարները դուրս են գրվել հաշվից:

Հրատարակության եզրակացմամբ` Օբամայի կայքը ի վիճակի չէ հետևելու, թե որտեղից են ստացվում նվիրատվությունները: Լրագրողները հայտարարել են, որ Օբամային ապօրինի նվիրատվությունների մասին հայտարարություն են պատրաստում Դաշնային ընտրական հանձնաժողովի և FBI-ի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում