«Բավարիա»-ի հետ «Ալյանս Արենա» մարզադաշտում այսօր կայանալիք խաղը Մադրիդի «Ռեալ»-ի համար 11-րդ արտագնա մրցավեճը կլինի մյունխենյան ակումբի հետ:
Նախորդ 10 խաղերից 9-ում «Արքայական ակումբ»-ը պարտվել է և ընդամենը 1 անգամ ոչ-ոքի խաղացել: Բայց, այնուամենայնիվ, այդ 10 խաղերից 9-ում հյուրերը գոլ են խփել և միայն 1 անգամ խաղադաշտից հեռացել առանց խփած գոլի (2:0, 1975/76թթ մրցաշրջան):
2 և ավելի գնդակի տարբերությամբ «Ռեալ»-ը պարտվել է 3 անգամ՝ 1975/76թթ (2:0), 1986/87թթ (4:1), 1999/2000թթ (4:1) մրցաշրջաններում:









































