YouTube-ում հայտնվել է գերարագ համացանցային կապ առաջարկվող ume.net մանրաթելային լայնաշերտ փրովայդերի գովազդը: Փրովայդերն առաջարկում է վայրկյանում 1000 մբիտ արագություն:
Գովազդն իրենից ներկայացնում է հետազոտություն, որը վկայում է այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուշացած: Մասնակիցների աչքերին միացված սարքը նրանց ստիպում է կատարել գործողությունները վայրկյաններ ուշացած և նորմայից շեղված:
Չորս կամավորներ համացանցի դանդաղության պատճառով առաջացած անհարմարությունները փորձարկել են իրական կյանքում:










































