Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Օսկանյանական դիլետանտիզմը

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջում ՀՀ իշխանությունների հասցեին արված հերթական քննադատությանը:

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:

«Օսկանյանը, «զարմանքով արձանագրում է» և չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան այցերի կարևորությունը: Իհարկե «անհասկանալի» կլինի, քանզի իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նախկին արտգործնախարարը մոռացության մատնեց վերոնշյալ տարածաշրջանները, ինչի արդյունքում տասնյակ երկրներ ուղղակի «հանձնվեցին» ադրբեջանական հակահայկական քաղաքականությանն ի պահ: Միգուցե այդ անտարբերությո՞ւնն էր, որ ծնեց Օսկանյանի 10-ամյա կոմպլեմենտարիզմի «դափնեպսակը»` 2008թ. ՄԱԿ-ի ԳԱ հակահայկական բանաձևը, որին ի դեպ կողմ քվեարկեցին հետագայում մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված երկրները: Միգուցե այն, ինչ արվում է այսօր, նախորդ բացթողումների եւ դրանց հետևանքների վերացո՞ւմն է, որի լավագույն վկայությունը վերջերս ԱԳ նախարար Նալբանդյանի՝ Մեխիկոյում արտահայտած անհանգստությունն ու բացատրությունների պահանջն էր:

Օսկանյանը նաև թվարկում է տարածաշրջանային վերջին զարգացումները (Սաֆարովի արտահանձնում, ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում, ռուս-թուրքական եւ այլն), որոնք, ըստ նրա` «լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում»:

Նախկին արտգործնախարարի տրամաբանությամբ Հայաստանի դիվանագիտությունը, օգտվելով Սաֆարովի արտահանձնման փաստից, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: Իսկ արդյոք այդ գործընթացը նո՞ր պետք է սկսվի: Չէ՞ որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միայն 2008թ-ից սկսվեց ամրապնդվել ու ամրագրվել միջազգային հանրության հրապարակային հայտարարություններում:

Օսկանյանը, «ինքնորոշված լինելու փաստի ամրագրում» ասելով, առաջարկում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր»: Հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում նրան նման առաջարկ անել իր պաշտոնավարման երկարուձիգ տարիների ընթացքում: Մի՞թե նախկին արտգործնախարարը չի գիտակցում, որ այսօր հայկական կողմը ադրբեջանական նավթա-ֆինանսական գերակշռությանը հակակշռում է բանակցություններում իր դիվանագիտական գերակայությամբ: Մի՞թե չի տեսնում, որ այդ գերակշռությունն է, որ այսօր ջղաձգումների մեջ է գցել Բաքվին, որը վերջին փորձերն է անում դուրս պրծնել ներկա բանակցային ձևաչափից:

Իսկ ի՞նչ է առաջարկում Օսկանյանը: Ըստ էության նախկին արտգործնախարարն առաջարկում է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, Բաքվի բանակցային հետքայլին պատասխանել համարժեք հետքայլով:

Բոլորին է հայտնի, և դա ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ երաշխիքի գործնական ապահովումը, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը տապալի բանակցային գործընթացը:

Սաֆարովի ազատ արձակումից հետո Հայաստանը բանակցություններում շահեց ուղիղ այնքան, որքան կորցրեց Ադրբեջանը, և դա շարունակվում է արտահայտվել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում, թե՛ դրանից դուրս միջազգային գլխավոր դերակատարների վերաբերմունքում Բաքվի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա զարմանալի է, որ նրա համար պարզ չէ, որ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսի բարձր մակարդակի վրա են գտնվում, որ մենք կարիք չունենք օգտվել մեր դաշնակցի այլ երկրների հետ լավացող կամ վատացող հարաբերություններից:

Իսկ առաջարկությունը, թե թուրք-սիրիական լարվածությունն օգտագործելով պետք է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ամբողջ աշխարհն այսօր մատնանշում է Թուրքիային՝ ասելով, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Օսկանյանի առաջարկներին հետևելով կարելի է գնդակը վերադարձնել ոչ միայն հայկական կիսադաշտ, այլև հայկական դարպաս:

Ըստ էության, Օսկանյանի առաջարկներն Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասով կարելի է որակել որպես դիլետանտիզմ: Մեկ-մեկ կարելի է լսել արտաքին քաղաքական որևէ փորձ չունեցող վերլուծաբանի քննադատությունը` ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությանը: Դա ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ, քանի որ իրական քաղաքականությունից կտրված անհատը այլ պատկերացումներ ունի դրա մասին, հաճախ իր պարզունակ մոտեցումները պատկերացնում է իրականի ու հնարավորի սահմաններում:

Բայց երբ այս կարգի դատողություններ է անում ԱԳՆ-ում 15 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, այստեղ արդեն լուրջ հարցեր են առաջանում:
Դիլտենատիզմը մնում է դիլետանտիզմ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում