Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների հետ բանակցությունների ընթացքում հաստատել են, որ Հորդանան գետի արևմտյան ափին մոտ 14 000 նոր տուն են կառուցում, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ հայտնում է Peace Now շարժումը:
Ակտիվիստները նշում են, որ բանակցությունների 9 ամիսների ընթացքում պաղեստինյան տարածքներում բնակարանների շինարարության տեմպը հասել է ռեկորդային բարձր մակարդակի:
Իսրայելի կողմից շինարարական աշխատանքների ակտիվացումը պաղեստինցիների վրդովմունքն է հարուցում և բարդացնում է խաղաղ բանակցությունների՝ առանց այն էլ լարված գործընթացը:




































