ԱՄՆ-ից նյարդավիրաբույժ Սյուզաննա Գերկուլանո-Հաուզելը կարծում է, որ ժամանակակից մարդը չէր կարող էվոլյուցիայի ենթարկվել՝ առանց կրակի վրա սննդի պատրաստման:
Սյուզաննայի կարծիքով, երբ մեր նախնիները չեն իմացել կրակի մասին, չեն կարողացել մշակել սնունդը, նրանք ստիպված են եղել սննդի վրա ծախսել օրական մինչև 9 ժամ: Դրա հետ մեկտեղ սնունդը կոշտ է եղել, դժվարամարս,- հաղորդում է Kedem-ը:
Որսորդությունը և հավաքչությունը այնքան շատ ուժ էին խլում, որ զարգացման մասին խոսք լինել անգամ չէր կարող: Ժամանակակից մարդու ուղեղը ծախսում է գրեթե 20% էներգիա, այն դեպքում, երբ կապիկների և այլ կենդանիների ուղեղը` 9-10%:
Մեր նախնիների ուղեղի մեծացումը անհնար կլիներ առանց կրակի վրա պատրաստված, բարձր կալորիականության սննդի: Գոլորշիով մշակումը օգնում է ավելի արագ մարսել սնունդը և բավարարել ուղեղը անհրաժեշտ էներգիայով:










































