Ճապոնիայում բացվել է «Ֆուկուսիմայի ճառագայթման կերպարը» ցուցահանդեսը: Նկարիչ Միսամիկի Կագայան և Տոկիոյի համալսարանի միջուկային ֆիզիկայի մասնագետ, պրոֆեսոր Սատոսի Մորին ճառագայթման հետքերը թղթի վրա «տպելու» յուրահատուկ մեթոդ են ստեղծել, հայտնում է ITAR-TASS-ը:
«Ռադիոինքնագրերը», ճառագայթման աստիճանից կախված, սևից սպիտակ գույնի աստիճանավորման միջոցով արված պատկերներ են:
Սատոսի Մորին ասել է. «Կարևոր չէ՝ որքան ցածր է ճառագայթման մակարդակը, մեր բջիջները վնասվում են՝ այն կլանելով: Աննշան ճառագայթումը մնում է մեր մաշկի մակերեսին, բարձրը ներթափանցում է ներս և երկար ժամանակ մնում օրգանիզմում: Ես ուզում եմ, որ մարդիկ այս մասին չմոռանան»:









































