ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռևս թափուր է: Ապրիլի 29-ին ԱԺ նիստում խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Հանրապետական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ թեկնածության հարցը քննարկվել է՝ և կուսակցությունում և խմբակցությւունում, ու միաձայն որոշվել է այդ պաշտոնին առաջադրել ՀՀԿ քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:
Սահակյանն իր ելույթում նախ երախտիքի խոսք ասեց ՀՀԿ-ին և հարազատ կուսակցության նախագահին՝ բարձր վստահության, այս պաշտոնին առաջադրելու համար, ապա ցանկացավ ներկայացնել կենսագրությունը: Սահակյանը ծնվել է քաղաք Սպիտակում՝ 1977 թ, 1994 ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, 99-ին ավարտել այն, 1999 -2001 թթ ծառայել ՀՀ զինված ուժերում:
2001-ից աշխատանքի է անցել բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչությունում, ներկայում ԱԺ պատգամավոր է, 2012 թվականից նաև՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար: Ընտրվելու դեպքում Սահակյանը խոստացավ ջանքն ու եռանդ ներդնել, որ մնան այն բարի ավանդույթները, որոնք կան հանձնաժողովում։
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին այլ թեկնածուների առաջադրումներ չեղան, Սահակյանին նույնպես հարցեր չուղղվեցին: Քվեարկությունը կկայանա վաղը՝ 12: 30 – 13:30:












































