Իրանը մոտ ժամանակներս կարող է իր տարածքում կազմակերպել Սիրիայում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը.
«Արդեն մեկ տարի է, ինչ մենք բանակցություններ ենք վարում Սիրիայում հակամարտող կողմերի, այդ թվում՝ նաև «Մուսուլման եղբայրների» և «Սիրիայի ազգային խորհրդի» հետ: Մենք ջանքեր ենք գործադրում Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբավորումների միջև ազգային երկխոսության հիմք նախապատրաստելու համար»:
Հիշեցնենք, որ թեև հոկտեմբերի 26-29-ը Սիրիայում հայտարարվել էր ժամանակավոր հրադադար, այնուամենայնիվ, այդ օրերին բախումները չդադարեցին, ինչի հետևանքով գրանցվեց 425 զոհ, որոնցից 40-ը երեխաներ են, իսկ 30-ը՝ կանայք:











































