Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում կանխատեսում են, որ 2013 թվականին զբոսաշրջության ոլորտից կստացվի մինչև 25.5 միլիարդի եկամուտ: Այս մասին նշված է Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքում:
Ակնկալվում է, որ 2013 թվականին Թուրքիա կայցելի 33 միլիոն զբոսաշրջիկ: Միևնույն ժամանակ, արտասահման կմեկնի Թուրքիայի 6.4 միլիոն քաղաքացի: Դրանով իսկ Թուրքիայի զբոսաշրջային ծախսերը կկազմեն 4.4 միլիարդ դոլար:
Զբոսաշրջության ոլորտի ընդլայնման համար պլանավորված է զարգացնել ակտիվ և էկոլոգիական տուրիզմը: Բացի այդ, քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, գների իջեցման և ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ:











































