Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով կրկին հայեր են տուժել: Զինյալ ապստամբները Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը կանգնեցրել են ճանապարհին և իջեցրել ուղևորներին։ Այնուհետև նրանք ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղևոր տղամարդու, որոնցից յոթը հայազգիներ են, ևս երեքը՝ քրիստոնյա արաբ:
«Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռախոսով հաղորդել են սիրիահայ ականատեսները: Աղբյուրի համաձայն, սևազգեստ և զինված ապստամբները նրանց իջեցրել են ծնկի և հարվածել, ապա տարել իրենց հետ: Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակիցներին: Սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, սպանելու են առևանգված 10 ուղևորներին: Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։
Տեսանյութը՝ «Երկիր Մեդիա»-ի







































