Հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը արժանացել է Ֆրանսիայի գերագույն պարգևի` Պատվավոր լեգեոնի շքանշանին: Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտին հանձնելով շքանշանը հայտնել է, որ աշխարհում վաճառվել է Փամուկի գրքերի ավելի քան
11 մլն օրինակ: Մոլիերի հայրենիքում հատկապես համակրելի է թուրք գրողի քաղաքական դիրքորոշումը:
«Դուք չեք վախեցել Պատմության լռեցման դեմ ելույթ ունենալուց , չեք վախեցել մենակության մեջ հայտնվելուց` ձայն բարձրացնելով մոռացության մատնվածների օգտին»,- ասել է Ֆիլիպպետին:
Օրհան Փամուկը դարձել է թուրքական մտավորականության այն եզակիներից մեկը, ովքեր բացահայտ ընդունել են Օսմանյան թուրքիայում հայերի ցեղասպանությունը: 2005թ-ին շվեցարական թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է:
«Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ և երեք հարյուր քուրդ: Այս մասին ոչ ոք չի խոսում և ինձ ատում են նրա համար, որ ես խոսում են այս մասին»,- ասել է նա:
Դրանից հետո իր հայրենիքում գրողին մեղադրել են համաքաղաքացիների զգացմունքները վիրավորելու համար: Փամուկը դարձել է նաև առաջին մուսուլման գրողը, ով աջակցել է մահմեդական աշխարհից արտաքսված Սալման Ռուշդիին , «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրապարակումից հետո:









































