«Այո, ես հավաքել էի իրերս, գրքերս, աղջիկները մաքրել էին աշխատասենյակի փոշիները, բայց ես չեմ կարծում, որ իմ մաքրասիրությունը պետք էր կապել քաղաքական գործընթացների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԳ նախարարի պաշտոնում իր վերանշանակմանը՝ ասաց Արմեն Աշոտյանը: Ապա հավելեց. «Անցած 5 տարիները, երբ պատիվ եմ ունեցել ղեկավարելու երկրի կրթական գերատեսչությունը, ինձ շատ բան են տվել և հիմա էլ պարտավորեցնում է ավելի շատ ջանք գործադրել կրթական բարեփոխումներ իրականացնելու համար»:
Անդրադառնալով ՀՀԿ որոշմանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանին, և դրա հետ կապված՝ հասարակության շոկային ռեակցիային, Աշոտյանն ասաց, որ Գալուստ Սահակյանը շատ լուրջ ավանդ ունի, իր քաղաքական բակալավրիատի ղեկավարն է և Հայաստանի պառլամենտարիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը: «Իր տեսակետները կարելի է սիրել և չսիրել, ընդունել, կամ չընդունել, բայց այն, որ նա պայծառ երևույթ է Հայաստանի օրենսդիր կյանքում վերջին 20 տարիների ընթացքում, դա աներկբա է»:
Մանրամասները՝ տեսանյությում







































