Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատում թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի խաղը:
Վերջին ժամանակներում Ռիբերին հաճախ է ենթարկվում երկրպագուների ու ֆուտբոլային մասնագետների քննադատությանը՝ թույլ խաղի պատճառով:
«Ռիբերին շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Շատ եմ ուրախանում, երբ նա լավ է խաղում: «Վերդեր»-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում նա գերազանց էր գործում:
Մեզ համար կարևոր է, որ նա ցուցադրի ագրեսիվ խաղ, քանի որ նման դեպքում նա շատ օգտակար է լինում թիմի համար: Կարծում եմ՝ Ռիբերին արժանի էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Նա մեզ պետք է լավագույն մարզավիճակում, որպեսզի հաղթենք «Ռեալ»-ին»,- հայտարարել է Գվարդիոլան:








































