Վենեսուելայի պաշտպանության նախարար Ռանխել Սիլվան երեքշաբթի օրը նախագահ Ուգո Չավեսի հրամանով հեռացվել է աշխատանքից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Չավեսը նրան հեռացրել է աշխատանքից, որպեսզի ապահովի նրա մասնակցությունը Տրուխիլո նահանգի նահանգապետի ընտրություններին:
Նահանգապետերի ընտրությունները Վենեսուելայում տեղի կունենան դեկտեմբերի 16-ին: Քաղաքացիները պետք է ընտրեն շրջանային ղեկավարների: Չավեսի շատ կողմնակիցներ դարձել են նահանգապետերի ընտրությունների թեկնածուներ:
«Գեներալ Էնրի Ռանխել Սիլվան արդեն պաշտոնից ազատված է: Այժմ նա Տրուխիլո նահանգի նահանգապետի թեկնածու է»,- ասել է Չավեսը:
Նրա խոսքով` այս որոշումը կայացվել է այն բանց հետո, երբ նահանգի նախորդ նահանգապետը հրաժարվել է նորից առաջադրել իր թեկնածությունը:








































