Կուբայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սանտյագոյում, մարդիկ արդեն չորրորդ օրը շարունակում են մնալ առանց ջրի և էլեկտրականության, հաղորդում է Associated Press-ը: Ընդհանուր առմամբ քաղաքում և նրա շրջակայքում ապրում է 700 հազար մարդ:
Փողոցներում հայտարարություններ են արվում, որ անհրաժեշտ է եռացնել ջուրը՝ ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Իշխանությունները հասարակական վայրերում հեռուստացույցներ են տեղադրել՝ բնակչությանը պարբերաբար տեղեկություններ փոխանցելու համար, ինչպես նաև քլոր են տարածում՝ որպես դեզինֆեկցիայի միջոց:
Տեղի մամուլի տվյալներով՝ փոթորկի հետևանքով ավելի քան 130 հազար տուն վնասվել է, 15 հազարը՝ ոչնչացվել:







































