Պակիստանում վարչապետ Նավազ Շարիֆի նստավայր և մի քանի պետական գերատեսչություններ գազամատակարարումը դադարեցվել է պարտքերի դիմաց: Գերատեսչությունների շարքում են խորհրդարանի շենքը, դաշնային շարիաթական դատարանը, Իսլամաբադի քաղաքապետարանն ու կառավարական դեպարտամենտերը:
The Pakistan Tribune-ի տվյալներով՝ Sui Northern գազային ընկերությունն անջատում է կատարել խոշոր մասշտաբի չվճարումների պատճառով: Մասնավորապես, խորհրդարանն ընկերությանը պարտք է 80 հազար դոլար, վարչապետի նստավայրը՝ 48 հազար դոլար:
Գազային ընկերությունը պետական գերատեսչություններին բազմիցս հիշեցրել է պարտքի մարման անհրաժեշտության մասին, սակայն նրանք այդ պահանջներին չեն արձագանքել:
Ինչպես նշում է BBC-ն, ապրիլի կեսերին Նավազ Շարիֆը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պատերազմ են հայտարարում չվճարողների և նրանց դեմ, ովքեր անօրինաբար են միացել գազաբաշխիչ ցանցերին:









































