Քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը եգիպտական իշխանություններից 150 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջել: Ընկերության իրավաբանին մեջբերելով՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հեռուստաալիքը հենց այդքան է գնահատել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո հեռուստաալիքին զինվորակնների կողմից հասցված վնասը:
Փաստաբանը պատմել է, որ միջազգային օրենքների համաձայն՝ Եգիպտոսի իշխանությունները պարտավոր են փոխհատուցել հեռուստաալիքից խլած խոշոր ներդրումների դիմաց:
Նշվում է, որ ներկա պահին «Ալ-Ջազիրայի» երեք լրագրողներ Եգիպտոսում ձերբակալության մեջ են գտնվում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներին աջակցելու մեջ:









































