Հյուսիսային Իռլանդիայի Արմա կոմսությունում հրդեհի հետևանքով 4300 խոզ է սատկել, հայտնում է Sky News-ը:
Կրակը 3 ցախանոց է ընդգրկել, որտեղ ապրել են կենդանիները:
«3 ծածկ ամբողջությամբ ոչնչացել է, կրակի զոհ է դարձել 800 մայր խոզ և 3500 խոճկոր»,- հայտնել է փրկարար ծառայության մամլո քարտուղարը:
Ոստիկանությունը կարծում է, որ դա կարող էր հրկիզում լինել:












































