ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այսօր լրագրողներին չասաց, թե ինչպե՞ս է քվեարկելու ԱԺ նախագահի ընտրություններին:
Նա ընդգծեց, որ քվեարկությունը գաղտնի է , իսկ ինքն օրենքով է շարժվում:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ կարծիք ունի Գալուստ Սահակյանի մասին, Լյովա Խաչատրյանն ասաց․ «Նորմալ մարդ է, ինչ է եղել, քաղաքական մեծամասնությունն ինքն է որոշում՝ ում թեկնածությունն առաջադրել»:
Մեր հարցին՝ «եթե իրենք փոքրամասնության մեջ են, կարծիք ունենալ չե՞ն կարող», ԲՀԿ պատգամավորը պատասխանեց․ «Իմ օրենքն էի դրել շրջանառության մեջ՝ չանցավ, խմբակցությունները գուցե առաջ քաշեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































