Ամերիկյան անանուն Secret սոցցանցը կթողարկեն Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, գրում է The Guardian-ը: Բջջային հավելվածն օգտվողներին հնարավորություն է տալիս տեքստ և լուսանկարներ պարունակող կարճ նամակներ փոխանակել՝ չբացահայտելով հեղինակի ինքնությունը:
Այդպիսով, iOS-ի և Android-ի հիմքով սարքերի տերերը «անկեղծ խոստովանություններով և թունոտ բամբասանքներով», նորություններ են ստանում, ասվում է հոդվածում:
Secret-ի համահիմնադիրներ Քրիս Բադեր-Վեքսելերը և Դևիդ Բիթթոուն ծանոթացել են Google+ սոցցանցի վրա աշխատելիս: Որոշ ժամանակ անց նրանք լքել են ընկերությունը:
Նշվում է, որ Secret նախագիծը դարձել է տեղեկության արտահոսքի աղբյուրներից մեկը: Մասնավորապես, հենց այնտեղ են հայտնվել Google+-ի հիմնադիր Վիք Գունդոտրայի՝ Google-ից հեռանալու մասին առաջին տեղեկությունները:









































