Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի կալանքից ազատել են Ժան Կլոդ Մասին` կրծքի իմպլանտներ արտադրող ֆրանսիական Poly Implant Prothese (PIP) ընկերության նախկին ղեկավարին,- հաղորդում է AP-ը:
Ժան Կլոդ Մասը ձերբակալվել էր իր ծանոթի տանը՝ Սի Ֆուր Լե Պլյաժ քաղաքում, հունվարին: Հենց նույն օրվա երեկոյան դատավորը որոշում էր կայացրել ազատ արձակել նրան:
Ըստ Sipa տեղեկատավական գործակալության տվյալների` Մասի համար, որը մարտին երկրորդ անգամ էր ձերբակալվել գրավը չմուծելու պատճառով, ավարտվել է նախնական կալանքի համար թույլատրելի ամբողջ ժամկետը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ` Ֆրանսիայի իշխանությունները շարունկում են հետաքննություն վարել ներկայումս չգործող PIP ընկերության դեմ: Ավելի վաղ Մասին, որը մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, արգելվել է լքել երկիրը և հանդիպել նախկին ղեկավարների ու թոփ-մենեջերների հետ:









































