Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Գիտության դոկտոր, 5 լեզուների տիրապետող, սեփականաշնորհման հայր. ԱԺ նախագահի թեկնածու Հ Բագրատյանը՝ իր մասին

ԱԺ նախագահի պաշտոնին ինքնաառաջադրված թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում իր ելույթը սկսեց կենսագրական տվյալների ներկայացմամբ: Բագրատյանը ծնվել է 1955թ., գիտության դոկտոր է, դոկտորի աստիճան ստացել է Մոսկվայում, տիրապետում է 5 լեզուների՝ մաքուր, գերազանց կարդալով, արտահայտվելով։

Թեկնածուն հիշեցրեց, որ եղել է վարչապետ, և ինչքան էլ իր մասին չարախոսեն՝ ՀՆԱ-ի տնտեսական աճ է ստացել 1994-ին` ԱՊՀ երկրների մեջ առաջինը, նրա խոսքով՝ 1996թ.-ին ՀՆԱ-ի չափանիշով Հայաստանը գերազանցում էր և Վրաստանին, և Ադրբեջանին։

Բագրատյանի խոսքով՝ վարչապետության տարիներին իրականացրել է անհավանական ծրագրեր, որոնցով ոչ միայն կարողացել է ստանալ էլեկտրաէներգիա, այլև այն արտահանել, ձեռնամուխ է եղել ատոմակայանի վերագործարկման գործին: Բագրատյանը նաև տեղեկացրեց, որ 1994թ.-ին իր իրականացրած էներգետիկ ռեֆորմը նույնիսկ տեղ է գտել միջազգային վալյուտային ֆոնդի ուղեցույցում։

Թեկնածուն խոսեց նաև իր կողմից առաջ քաշված հողային, հակաօդային պաշտպանության ռեֆորմի մասին և նույնիսկ, ինչքան էլ քննադատում են դա, նաև սեփականաշնորհման ռեֆորմից։

«Այո, ես սեփականաշնորհման հայրն եմ եղել, ես ընդունում եմ, բայց դրանով հանդերձ՝ մի կրպակ անգամ ինձ չեմ վերցրել։ Չեմ ասում՝ մեր տարիներին եսիմինչ էր, բայց համեմատած՝ ֆանտաստիկ հաջողություն էր»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ բարեփոխումների ծրագրին՝ Բագրատյանը նշեց, որ այն վեց կետից բաղկացած խորը բարեփոխումների ծրագիր է։ Նախ՝ նրա առաջարկով՝ ԱԺ-ի գործունեութան մեջ պետք է տարբերել օրենսդիր և վերահսկիչ ֆունկցիաները, նաև՝ վերահսկողությունն ամբողջովին կտրվի ընդդիմությանը։

Բագրատյանը խոստացավ վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը, որ սահմանվում է Սահմանադրության կոպիտ խախտումներով, իսկ եկամուտների չհաստատելը բերում է նրան, որ այդ ընթացքում կառավարությունը եկամուտները հավաքում է այնպես, ինչպես ուզում է։ Թեկնածուն կարևորեց նաև ԱԺ դերի բարձրացման անհրաժեշտությունը, միջազգային կապերի ամրապնդումը, հատկապես՝ հարևան երկրների հետ։

Թեկնածուի ելույթից հետո պատգամավորները նրան ուղղելիք հարցեր չունեցան: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հարցեր չկան, ապա հավելեց՝ «պարոն Բագրատյան, տիկին Զոհրաբյանը հիացած է ձեր ելույթով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում