Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ վաղը կայանալիք հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի սաներն առաջին խաղում պարտվել էին 1:0 հաշվով:
«Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ: «Ալյանց Արենա»-ն դժոխքի ենք վերածելու «Ռեալ»-ի համար: Խաղալու ենք այնպես, որ ոչ ոք չկարողանա ասել, որ չենք ներդրել ողջ ուժերը:
Հավատում եմ, որ «Բավարիա»-ն դուրս է գալու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»,- հայտարարել է Ռոբենը:





































