Thursday, 02 07 2026
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Շինարարներ 15-ում երկու ընտանիք ապրում է անջուր, անլույս, ավերակ շենքում (տեսանյութ)

Շինարարներ 15 հասցեում հսկայական տեխնիկա է աշխատում. վթարային շենքն արագորեն քանդվում է: Բնակիչների մեծ մասը պետության կողմից փոխհատուցում է ստացել, տեղափոխվել նոր տներ: Շենքում, սակայն, շարունակում են դեռ ապրել երկու ընտանիք: Հասմիկ Հովակիմյանը բնակվում է չորրորդ հարկում, բնակության պայմանները, մեղմ ասած, տանելի չեն, ապրում է առանց ջրի, գազի ու էլեկտրականության: Ասում է, որ մեկ սենյականոց փոքր բնակարանում ստիպված են երեքով ապրել՝ աղջկա ու փեսայի հետ: Բնակչուհին վճռական է տրամադրված, նշում է՝ այստեղ ծնվել է, այստեղ էլ կմնա մինչև մահ, եթե կարող են, թող իրեն բռնությամբ երկրից վտարեն: Ասում է՝ այս «բնում» է ապրել երկար տարիներ, հիմա իրեն առաջարկում են մի ուրիշ՝ մի աննշան ավելի մեծ «բուն», սակայն ինքը չի պատրաստվում տեղափոխվել:

Առաջին հարկի բնակիչը՝ Սամվելը, առողջական խնդիրներ ունի, շաքարային դիաբետով է տառապում, անաշխատունակ է, բժիշկները նրան հորդորում են ավելի հանգիստ պայմաններ, կենսակերպ ստեղծել իր համար, մինչդեռ վերջինս նշում է. «Էդ հանգիստը դառել է արդեն կրկնակի, քառակի անհանգիստ, քանի որ ինչ հանգստության մասին կարելի է խոսել: Տունը քանդում են, դու բնակարանում ես գտնվում»:

Յոթ շնչից կազմված այս ընտանիքին տրամադրում են ընդամենը մեկ սենյականոց բնակարան:

Շենքի նախկին բնակիչներից ոմանք հրաժարվել են դուրս գալ բնակարաններից, սակայն նրանց խոստացել են անտանելի պայմաններ ապահովել, որպեսզի ինքնակամ լքեն տարածքը: Ջուրն ու հոսանքն անջատելով՝ շատերին ստիպել են հեռանալ իրենց տներից: Շինարարությունը տասն օր է, ինչ ընթանում է, մեքենաներն աշխատում են անընդմեջ, անդադար, բնակիչների խոսքով՝ կարծես ի հեճուկս իրենց շտապում են:

Երևանի քաղաքապետարանից դեռևս նրանց չեն այցելել, նրանց չի մտահոգում, որ քանդման աշխատանքների հետևանքով կարող են մարդիկ տուժել: Բնակիչներն ասում են՝ աչքերդ փակում ես՝ չիմանալով ինչ կպատահի. քարեր կընկնե՞ն քեզ վրա, թե՞ կկարողանաս հաջորդ օրն էլ վայելել:

Շինարարներ 15 հասցեի բնակիչ Սամվելը փաստաբան ունի՝ Տիգրան Մուրադյանը, ով արդեն իսկ դիմել է ոստիկանություն, նաև՝ քաղաքապետարան, սակայն վերջինս դեռևս չի արձագանքել:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում