«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին:
«Արդեն վաղուց ցանկություն չունեմ հետևելու մրցաշարային աղյուսակին: Ամաչում եմ տեսնել, թե որ հորիզոնականն ենք զբաղեցնում: Մեր թիմի ֆուտբոլիստները պատասխանատվություն են կրում ակումբի մյուս անդամների հետ հավասար:
Երբ հաջողությունների ես հասնում, փորձում ես չնկատել բացասական կողմերն ու ինքդ քեզ հարց ես տալիս, թե էլ ինչ նվաճում կարող ես ունենալ: Այդպես կլինի նաև մյուս մրցաշրջանում: Վստահ եմ, որ ով էլ որ գլխավորի թիմը, մեր նպատակը չի փոխվի. այն `է տիտղոսներ նվաճել, ինչը մենք արել ենք վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել է Ֆերդինանդը:









































