Ապրիլի 26-ին կայացած Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի և անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի ` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգը հանդիսատեսի բուռն ընդունելությունից հետո և բազմաթիվ խնդրանքները հաշվի առնելով ապրիլի 30 -ին ժամը 19:00-ին, ևս մեկ անգամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ջազի միջազգային օրվան նվիրված տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային
Նվագախմբի և անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով նույն համերգը:Այս անգամ նվագախմբի դիրիժոր կլինի հենց Ֆեդերիկո Մոնդելչին;
Ծրագրում կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day’s Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:
Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:












































