WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել ևս 2-3 տարի:
«Զգում եմ, որ դեռ ներուժ ունեմ աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ մենամարտելու համար: Նպատակ ունեմ ռևանշ մենամարտ անցկացնել այն հակառակորդների հետ, որոնց պարտվել եմ: Օրինակ՝ Անդրե Ուորդը:
Առայժմ կենտրոնացած եմ մայիսի 3-ին Սյեկլոցայի հետ կայանալիք մենամարտի վրա»,- հայտարարել է 34-ամյա Աբրահամը:
Աբրահամը Սյեկլոցայի հետ մենամարտելու է Բեռլինում՝ Վելոդրոմ մարզապալատում:









































