Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Պատմության սկանդալային դասագրքի համահեղինակը՝ Մարտի 1-ի դեպքերի ու այսօրվա բանակի մասին (տեսանյութ)

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը

Պարոն Մինասյան, ըստ Ձեզ՝ մեր պատմության դասագրքերը որքանո՞վ են արտացոլում մեր իրական պատմությունը: Վերջերս պատմաբաններից մեկը նշեց, որ, օրինակ, Քեսաբը բացակայում է մեր պատմության դասագրքերում:

-Դասագրքերն իրենց մեջ ամփոփում են պատմական եղելություններն ու իրադարձությունները, ինքս էլ եմ դասագրքերի հեղինակ, հատկապես նորագույն շրջանի պատմության: Պարզապես այստեղ Քեսաբին պետք է անդրադարձ կատարվեր սփյուռքի հետ կապված Սիրիայի մեր հայկական համայնքը ներկայացնելիս: Անդրադարձ չի կատարվել նախ՝ ժամաքանակի որոշակի սղության պատճառով, երկրորդ՝ հայրենիք-սփյուռք կապերի ոչ հանգամանալից ներկայացնելու որոշ հանգամանքների պարագայում, բայց ընդհանրապես՝ կոնկրետ մեր բուհական դասագրքերում Սիրիայի հայկական համայնքը ներկայացվել է:

Առկա է ցավալի իրողություն.կան մարդիկ, ովքեր մտածում են, թե նորագույն շրջանի դեպքերը չպետք է ներկայացնել, դրանք դեռ պատմություն չեն դարձել, մոռանում են, որ պատմական իրողությունը պետք է շարադրել ժամանակի ոգունհամապատասխան: Դրա դրական կողմն այն է, որ դու քո աչքով ես տեսնում եղելությունը: Ես կողմնակից եմ, որ Քեսաբի պատմությունը մեր   դասագրքերում տեղ գտնի:

Նախորդ տարի բուռն քննադատություններիարժանացավ պատմության դասագրքի այն հատվածը, որը վերաբերում էր Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:Քանի դեռ Մարտի 1-ի էջը փակված չէ, արդյոք վաղ չէ՞ր այդ շրջանին անդրադառնալը:

-Վաղ չէ, խորհուրդ կտամ նայել ֆրանսիական, անգլիական, ընդհանրապես՝ եվրոպական պատմագիտական աշխատություններնու դասագրքերը, որոնցում շարադրված է ամբողջական պատմությունը, նաև ՌԴ-ում վերջերս հրատարակված ՌԴ պատմության դասագրքերում նկարագրված են դեպքեր ընդդիմության ցույցերից: Շարադրված է նաև պաշտոնական տեսակետը, քանի որ դու սերունդ ես դաստիարակում այդ դասագրքերով, ուստի որոշակի նպատակադրում պետք է ունենաս դրանցով:

Գոյություն ունեցող փաստաթուղթը հենց Մարտի մեկի դեպքերի հետ կապված ԱԺ փաստաթուղթն է, նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, հնարավոր են նաև նոր փաստարկներ և վերլուծություններ:Հնարավոր է հայտնաբերվեն նոր նյութեր, նոր փաստեր, և հետագա լուծումների մեջ որոշակի տեսակետ զարգանա, բայց այսօր գոյություն ունեցող փաստերը դրանք են, և դրանց հիման վրա ենք գրում: Բացի այդ, օգտագործել ենք ընդդիմադիր մամուլի տեսակետները: Այստեղ շարադրված է, որ, իրենց հերթին, երկու կողմն էլ մեղավորություն ունեն, այսինքն՝ փաստերը միակողմանի չեն ներկայացված՝ ինչպես իրենք են պնդում: Այսօր դասագիրք գրելը դժվար և բարդ գործ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում